BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Նոան Արմավիրում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտ կկառուցի
18 Սեպտեմբեր 2025

Նոան Արմավիրում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտ կկառուցի

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Նոա» ՖԱ–ի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

Ըստ ընդունված որոշման՝ «Նոա» ՖԱ–ին է վաճառվում ընդհանուր առմամբ 23.8 հա մակերեսով հողամաս, որը նախատեսված է լինելու միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների կառուցման համար։
 
«Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանն ընդունված որոշման վերաբերյալ նշել է.
 
«Երկար ժամանակ է, ինչ սերտ համագործակցում էինք Կառավարության հետ՝ հողատարածքի գնման լավագույն լուծումը և ձևաչափը գտնելու համար։ Երջանիկ և հպարտ ենք, որ առաջին և կարևոր քայլն արեցինք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ներգրավված բոլոր պաշտոնյաներին։
Մենք գերազանցության ենք գնում ֆուտբոլային բոլոր ուղղություններով, և մեր ամենամեծ երազանքներից մեկը հենց սա է՝ ստեղծել Հայաստանի նորանկախ պատմության լավագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկը և առաջին գերժամանակակից մարզադաշտը՝ հագեցած բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։
Սա մեր երազանքների գրքի հերթական տողն է։ Մեծ պատասխանատվությամբ ենք մոտենալու այս գործին, քանի որ սա առաջին հերթին հայկական ֆուտբոլի ապագայի համար կարևոր հիմք է, ժառանգություն ապագա սերունդներին։ Ջանք ու միջոց չենք խնայելու՝ հասնելու լավագույն արդյունքին՝ հանուն հայկական ֆուտբոլի ու Հայաստանի»։

Ըսդ այդմ, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։

Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև բարձրակարգ հյուրանոցային համալիր,փակ մարզադաշտ
, հանրակրթական դպրոց, սպորտային մարզասրահ, լողավազան, գիշերակացի հանրակացարան, ֆուտբոլային ակադեմիա
 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

Նախորդ հոդվածը
Ամոյանը հաղթեց Պանամերիկյան խաղերի չեմպիոնին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Քուրդյանը զիջեց 1/8 եզրափակչում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։