Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Քուրդյանը զիջեց 1/8 եզրափակչում
18 Սեպտեմբեր 2025

Քուրդյանը զիջեց 1/8 եզրափակչում

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը որակավորման փուլում մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդելակիի հետ և հաղթելով վերջինիս դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելով UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Պավել Հլինչուկի դեմ՝ պարտվեց 3։5 հաշվով։

Հետաքրքրական է, որ շուրջ 20 րոպե տևած գոտեմարտում ըմբիշների մարզիչները 3 անգամ դիմեցին չելենջի՝ ու բոլոր դեպքերում մրցավարները փոխեցին իրենց որոշումները։ Եզրափակիչ սուլիչից հետո հայ մարզիչները ևս մեկ անգամ դիմեցին չելենջի, սակայն պարտվեցին, ինչի արդյունքում ձևավորվեց վերջնական հաշիվտ։

Հլինչուկի եզրափակիչ հասնելու դեպքում Քուրդյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ ու հաջողելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Պանամերիկյան խաղերի չեմպիոն Քամալ Բեյին, իսկ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը զիջել է մեկնարկում։

Քիչ անց պայքարը կսկսի 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Նոան Արմավիրում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտ կկառուցի
Հաջորդ հոդվածը
Մանվել Խաչատրյանը զիջեց մեկնարկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։