Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Տերտերյանն ու Գեղամյանը զիջեցին բրոնզե մեդալի համար պայքարում
22 Հոկտեմբեր 2025

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Տերտերյանն ու Գեղամյանը զիջեցին բրոնզե մեդալի համար պայքարում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում մրցելույթներն ավարտեցին 72 ու 97 կգ քաշային ըմբիշները

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևին (1։3)։ 97 կգ քաշային Արշակ Գեղամյանն էլ «բրոնզե եզրափակիչում» 1։1 հաշվով ավարտեց գոտեմարտը ռուս Մաքսիմ Ավերինի դեմ, սակայն զրկվեց մեդալից՝ մրցակցի 1-ին միավորը վերցնելու պատճառով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ ըմբիշներից պայքարն ավարտել էին 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 63 կգ քաշային Դավիթ Ջոտյանը, 67 կգ քաշային Ռուբեն Միրանյանը, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, 82 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը ու 87 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը։ 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը նվաճելի էր արծաթե մեդալ։

Վաղը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի ու բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին
Հաջորդ հոդվածը
Եկել ենք այստեղ հաղթելու համար․ Տակուտո Օշիմա (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։