BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Ցույց տվեցինք բնավորություն ու արժանի միավոր վաստակեցինք․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
24 Հոկտեմբեր 2025

Ցույց տվեցինք բնավորություն ու արժանի միավոր վաստակեցինք․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 2-րդ տուրի «Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա» (1։1) հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին 1 միավորի համար։ Կարծում եմ անցկացրինք լավ հանդիպում։ 1-ին խաղակեսին ֆուտբոլիստները ցուցադրեցին խաղ, որը ինձ հպարտություն պարգևեց։ Մենք խաղացինք այնպես՝ ինչպես պատրաստվել էինք։ Ունեինք մի քանի գոլ խփելու լավ հնարավորություն, ցավոք սրտի չիրացրինք։ Մենք զգացինք, թե ինչ է այս մակարդակում ֆուտբոլ խաղալը։ Ցանկացած փոքր սխալի պատճառով կարող ենք պատժվել։ 2-րդ կեսում փնտրում էինք գոլեր խփելու ուղիներ ու թույլ չտվեցինք, որ 1։0 հաշիվը կոտրի մեզ։ Ցույց տվեցինք բնավորություն, խփեցինք գոլ ու հաշիվը դարձրինք 1։1։ Կարծում եմ, արժանի էինք այս միավորին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեզ»,-նշել է Պերկովիչը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Սլովանը կրկին պարտվեց․ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Լուկաս Սելարայանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի գավաթի խաղարկությունում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։