BazaResidence
Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում| Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը|
Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Սեյրան Խուդանյանը 5-րդն է
29 Հոկտեմբեր 2025

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Սեյրան Խուդանյանը 5-րդն է

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին Մ23 խմբում հանդես եկող 60 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը։

Չոլակյանը պոկեց 120, հրեց 147 կգ ու երկամարտի 267 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հայ ծանրորդը հաղթեց առանձին վարժություններում նույնպես ու Հայաստան կվերադառնա 3 ոսկե մեդալով։ Չոլակյանը հաջողեց 6 մոտեցումներից 5-ը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկեց 115 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Վերջինս հրեց 135 կգ ու երկամարտի 250 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Եվրոպայի Մ20 չեմպիոն էր հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը։

Այս առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

Վերջնական աղյուսակը․

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ում Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։