Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. Հայաստանն այսօր 5 ներկայացուցիչ կունենա
03 Նոյեմբեր 2025

Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. Հայաստանն այսօր 5 ներկայացուցիչ կունենա

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Երիտասարդների պայքարում Երևանի ժամանակով 14:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Ժամը 16:00-ին պայքարի մեջ կմտնեն +86 կգ քաշային կանայք. Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքիասյանը:

18:00-ին երիտասարդների 110 կգ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը:

Մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարում ժամը 20:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:

Ժամը 22:00-ին երիտասարդների տարիքային խմբում հանդես կգա գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:

Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երկրորդ փուլում են
Հաջորդ հոդվածը
Շիրակ-Վան խաղից անմիջապես հետո կրքերը ծայրաաստիճան բորբոքվել են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։