BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին, սխալվեցի․ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ
04 Նոյեմբեր 2025

Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին, սխալվեցի․ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Իռլանդիա-Հայաստան (1։0) հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ․

«Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ ու վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով։

Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որ զգում եմ անգամ այս դժվար պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցելն ավելի հեշտ է։ Ես միշտ ձեր կողքին եմ՝ նույնիսկ դաշտից դուրս»,-հայտարարել է Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ Իռլանդիա-Հայաստան հանդիպման 52-րդ րոպեին Բարսեղյանը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազին ու ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։

Հայաստանի հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 պաշտոնական հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում ընդունելով Հունգարիայի ընտրանուն, իսկ 6-րդ տուրում՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին։ Տիգրան Բարսեղյանը տեղի ունեցած միջադեպի համար որակազրկվել է ու չի օգնի հավաքականին առաջիկա 3 պաշտոնական խաղերի ընթացքում։

Նախորդ հոդվածը
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Պետրոս Պետրոսյանը պոկում ձախողելուց հետո 1-ինն է հրումում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Աշոտ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։