BazaResidence
Էդուարդ Սպերցյանին Սոչիում կոլորիտային հայ երկրպագու է դիմավորել| Բեմ Ադեբայո. Ինձ մեղադրում եք, որ 83 միավոր եմ վաստակել, բայց պետք է մեղադրեք մրցակցին| Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Երկու հայեր դուրս եկան եզրափակիչ| Ռեալի ֆուտբոլիստը 20-րդ անգամ վնասվածք է ստացել| Ովքեր են աշխարհի լավագույն դրոփշոթ կատարողները. Ալկարասի թոփ-3-ը| Նոայի յուրօրինակ հեթ-տրիկը, Համբարձումյանն ամենատարեց սուպերգավաթակիրների տասնյակում. Սուպերգավաթի հանդիպումը՝ 10 փաստով |
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Պետրոս Պետրոսյանը պոկում ձախողելուց հետո 1-ինն է հրումում (տեսանյութ)
04 Նոյեմբեր 2025

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Պետրոս Պետրոսյանը պոկում ձախողելուց հետո 1-ինն է հրումում (տեսանյութ)

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարն ավարտեցին Մ23 խմբում հանդես եկող 110 կգ քաշային տղաները:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գարիկ Կարապետյանն ու Պետրոս Պետրոսյանը։

Պետրոսյանը պոկումում ձախողեց բոլոր մոտեցումները՝ չկարողանալով գլխավերևում պահել 168 կգ կշռող ծանրաձողը։ Հրում վարժությունում հայ մարզիկն արժանացավ փոքր ոսկե մեդալի՝ բարձրացնելով 221 կգը։

Գարիկ Կարապետյանը պոկումում անգերազանցելի էր 182 կգ արդյունքով։ Հրում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ 215 կգ արդյունքով։ Երկամարտի 397 կգով Կարապետյանը դարձավ Եվրոպայի Մ23 հաղթող։ Տեսանյութը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյան և Էմմա Պողոսյանը: Արծաթե մեդալ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանը, բրոնզե մեդալ՝ Մերի Միսակյանը և Աննա Ամրոյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը, արծաթե մեդալակիր էր դարձել Մնացական Աբրահամյանը, բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։

Նախորդ հոդվածը
Առաջին մեդալը՝ Իրանում ընթացող ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին, սխալվեցի․ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։