BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Վարչապետն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
09 Դեկտեմբեր 2025

Վարչապետն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է և կարևորել այդ ուղղությամբ Նազիկ Ավդալյանի հետ համագործակցությունը։

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վարչապետին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Վարչապետն առաջարկել է քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։

Այս համատեքստում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

Նախորդ հոդվածը
Եվս 5 հայ բռնցքամարտիկ այսօր կպայքարի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի ուղեգրի համար
Հաջորդ հոդվածը
ՀՖՖ տեսուչները միջազգային խաղերի նշանակումներ են ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։