BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Նոան ներկայացրել է պորտուգալացի նորեկին
28 Հունվար 2025

Նոան ներկայացրել է պորտուգալացի նորեկին

«Նոայի» կազմը վարձակալական հիմունքներով համալրել է պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան։

 
28-ամյա վինգերը հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ 2023/24 մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում հռչակվել է Պորտուգալիայի 2-րդ լիգայի չեմպիոն՝ 32 խաղում դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
 
Բրունո Ալմեյդան Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 29 հանդիպում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
 
«Տեսնելով «Նոայի» և մարզչի հաջողությունները՝ դարձա այս ճանապարհի մի մասը։ Այս մարզաշապիկը կրելը պատիվ է ինձ համար, և ես պատրաստ եմ անել առավելագույնը՝ աջակցելու թիմակիցներիս և օգնելու մեր հավակնոտ ակումբին հասնել ամենաբարձր նվաճումներին՝ երկրպագուների և հայկական ֆուտբոլի համար»,-ասել է Ալմեյդան երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Փետրվարի 19-ին «Նոան» կմրցի «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Մենք ավելի ենք ուժեղանում․ Նոայի հարձակվողը՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան մեկ օրում երկու խաղ է անցկացրել Կիպրոսում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։