BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Լոս Անջելես-2028. ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը
03 Փետրվար 2026

Լոս Անջելես-2028. ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը

Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտում ընդհանուր առմամբ կլինեն 120 ծանրորդներ (60 տղամարդ, 60 կին): Հաստատվել են 12 քաշային կարգեր, որոնցից 6-ը տղամարդկանց համար, 6-ը` կանանց:

Վերոնշյալ մասնակիցներից 108 մարզիկներ կընտրվեն քվոտաների միջոցով (այդ թվում` 96-ը ՝ որակավորման վարկանիշով և 12-ը ՝ մայրցամաքային ներկայացուցչության միջոցով): 6 մասնակից կարող է ունենալ մրցաշարը հյուրընկալող կողմը և կլինի 6 համընդհանուր քվոտա:

Որակավորման շրջանը կտևի 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի մայիսի 7-ը և կներառի որակավորման երկու հիմնական փուլ: Մարզիկները վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար պետք է մասնակցեն առնվազն 5 մրցաշարի և ունենան երկամարտի արդյունք:

Առաջին փուլ՝
1. 2026 IWF աշխարհի առաջնություն
2. IWF Qualifier I
3. IWF Qualifier II
4. 2027 մայրցամաքային առաջնություն
5. IWF Qualifier III
6. 2027 IWF աշխարհի առաջնություն

Երկրորդ փուլ ՝
1. IWF Qualifier IV
2. IWF Qualifier V
3. 2028 մայրցամաքային առաջնություն
4. 2028 IWF աշխարհի առաջնություն
 
 
 
 
 

Նախորդ հոդվածը
Սամբիստ Արման Ավանեսյանի արդյունքը՝ Համաշխարհային խաղերի տարվա մարզիկ մրցույթում
Հաջորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։