BazaResidence
Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին|
Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ Հայտնի են բոլոր հաղթողները
15 Փետրվար 2026

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ Հայտնի են բոլոր հաղթողները

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցել:

Մրցումային վերջին օրը հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:

Տղամարդկանց 110+ կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ):

110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:


Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլակյան (Երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (Երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (Երկամարտ` 330 կգ),
79 կգ` Մարտին Պողոսյան (Երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (Երկամարտ` 350 կգ):

Կանանց առաջնության 8 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Քրիստինե Բաբայանը (48 կգ), Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Նատալյա Սարգսյանը (63 կգ), Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը (86 կգ) և Տաթև Հակոբյանը (86+ կգ):

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ընկերական խաղում զիջեց վրացական թիմին
Հաջորդ հոդվածը
Ցանկանում եմ, որ Սալահը մնա թիմում․ Վան Դեյք

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։