BazaResidence
Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)|
Բաստոնիի ու կնոջ հասցեին սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ․ Ինտերն աջակցում է պաշտպանին
16 Փետրվար 2026

Բաստոնիի ու կնոջ հասցեին սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ․ Ինտերն աջակցում է պաշտպանին

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ինտեր»-«Յուվենտուս» (3։2) հանդիպման 42-րդ րոպեին գրանցված դրվագը շարունակում է մնալ մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը։

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, դիմելով սիմուլյացիայի, 2-րդ դեղին քարտին էր «արժանացրել» «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պիեր Կալուլուին, որը հեռացվել էր խաղադաշտից։ Այս դրվագը բուռն արձագանք էր գտել թուրինյան ակումբի երկրպագուների, ֆուտբոլիստների, մարզչական շտաբի ու ղեկավար կազմի մոտ։

Հանդիպումից հետո սոցիալական ցանցերում Բաստոնիի հասցեին շարունակում են հնչել սպառնալիքներ և վիրավորանքներ։ Ֆուտբոլիստը սահմանափակել է իր հրապարակումները մեկնաբանելու հնարավորությունը, իսկ նրա կինը՝ Կամիլա Բրեշիանին, ապաակտիվացրել է էջը։

Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Բաստոնիի հետ՝ փորձելով աջակցել նրան։ Ակումում համախմբվել են իտալացի պաշտպանին օգնելու նպատակով։

Միլանյան ակումբում ընդգծում են, որ մինչ այս Բաստոնիի կողմից սիմուլյացիոն դրվագներ չեն արձանագրվել։

Նախորդ հոդվածը
Ռեալի ղեկավարությունը բարձր է գնահատում Արբելոայի աշխատանքը, սակայն նրա ապագան շարունակում է մշուշոտ մնալ
Հաջորդ հոդվածը
Ի՞նչ իմաստ ունի տեղափոխվել եվրոպական աղբակույտ, որը 15-րդ տեղում է․Կրասնոդարի նախկին կիսապաշտպանը խոսել է Սպերցյանի ու Կորդոբայի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։