Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ի՞նչ իմաստ ունի տեղափոխվել եվրոպական աղբակույտ, որը 15-րդ տեղում է․Կրասնոդարի նախկին կիսապաշտպանը խոսել է Սպերցյանի ու Կորդոբայի մասին
16 Փետրվար 2026

Ի՞նչ իմաստ ունի տեղափոխվել եվրոպական աղբակույտ, որը 15-րդ տեղում է․Կրասնոդարի նախկին կիսապաշտպանը խոսել է Սպերցյանի ու Կորդոբայի մասին

«Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է Էդուարդ Սպերցյանի և Ջոն Կորդոբայի նկատմամբ այլ ակումբների հետաքրքրությունը։

«Իդեալական տարբերակ է քո լավագույն խաղացողին, մեր (խմբ․- ի նկատի ունի ունի Ռուսաստանի) առաջնության լավագույն հարձակվողին թիմում պահելը։ «Կրասնոդարը» ճիշտ է վարվել, որ Կորդոբային 30 միլիոնի դիմաց չի վաճառել։

Կվաճառեի՞ն արդյոք նրան 100 միլիոնով։ Ամեն ինչ չէ, որ գումարի մեջ է։ Երբեմն պարզապես ցանկանում ես հաղթել առաջնությունում։

«Կրասնոդարը» որոշել է, որ քանի դեռ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իմաստ չունի վաճառել առաջատարներին՝ Կորդոբային ու Սպերցյանին։ Նրանք խաղում են մեր երկրի չեմպիոնի կազմում։ Ի՞նչ իմաստ ունի տեղափոխվել եվրոպական այնպիսի աղբակույտ, որը սեփական առաջնության 15-րդ տեղում է։

Սպերցյանը ակումբի սան է, որն արդեն նվաճել է չեմպիոնություն։ Նա առաջատար դեր ունի հարազատ թիմում և մեծ օգուտ է բերում դրան։

Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է, քան, օրինակ, «Լիդս» տեղափոխվելը։ Նրան թոփ-ակումբ չի դիտարկում։ Գնալ ու այնտեղ անհասկանալի նպատակներով խաղալ… Չի կարելի համեմատել ՌՊԼ-ի առաջատարին և այդ ակումբը»,– նշել է Բիստրովը։

Նախորդ հոդվածը
Բաստոնիի ու կնոջ հասցեին սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ․ Ինտերն աջակցում է պաշտպանին
Հաջորդ հոդվածը
Կցանկանայի Ռեալին դուրս թողնել ՉԼ-ից, բայց ուզում եմ, որ Արբելոան հաղթի Լա Լիգան․ Նա արժանի է դրան․ Ժոզե Մոուրինյո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։