Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Դիեգո Սիմեոնեն նախնական պայմանավորվածության է հասել Ինտերի հետ
23 Փետրվար 2026

Դիեգո Սիմեոնեն նախնական պայմանավորվածության է հասել Ինտերի հետ

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նախնական համաձայնության է եկել «Ինտերի» հետ և կարող է գլխավորել միլանյան ակումբը 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է իսպանական El Chiringuito TV-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լա լիգայի 25-րդ տուրի «Ատլետիկոն»-«Էսպանյոլ» (4։2) հանդիպումից հետո։ Նշվում է, որ «Ինտերը» պատրաստ է 55-ամյա արգենտինացի մասնագետին առաջարկել մեկ տարվա պայմանագիր։

Սիմեոնեն մադրիդյան ակումբը գլխավորում է 2011 թվականի դեկտեմբերից և համարվում է եվրոպական թոփ-5 առաջնություններում «ամենաերկարակյաց» գլխավոր մարզիչը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա հարաբերությունները «Աոլետիկոյի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանիի հետ լարվել են ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո, և ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի որոնումները։

Հիշեցնենք, որ Սիմեոնեի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Նախորդ հոդվածը
Նրանց նպատակը վնաս հասցնելն է․ Ժոան Լապորտան արձագանքել է փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներին
Հաջորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Պրեստիանիին՝ ռասիստական սկանդալից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։