BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Պրեստիանիին՝ ռասիստական սկանդալից հետո
23 Փետրվար 2026

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Պրեստիանիին՝ ռասիստական սկանդալից հետո

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին ժամանակավորապես որակազրկվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ ռասիզմի գործի քննության շրջանակում, որը կապված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորի նկատմամբ հնարավոր վիրավորական արտահայտության հետ։

Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը, որի ընթացքում իսպանական ակումբի ֆուտբոլիստը դիմել էր մրցավարին՝ պնդելով, որ իրեն ուղղված է եղել ռասիստական բնույթի խոսք։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կառույցի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշել է ժամանակավորապես հեռացնել Պրեստիաննիին հաջորդ եվրագավաթային հանդիպումից՝ կարգապահական կանոնակարգի 14-րդ հոդվածի ակնհայտ խախտման պատճառով, որը վերաբերում է խտրական վարքագծին։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ այս որոշումը որևէ կերպ չի կանխորոշում հետագա հնարավոր պատիժը․ վերջնական վճիռը կկայացվի ընթացիկ քննության ավարտից հետո։

Նախորդ հոդվածը
Դիեգո Սիմեոնեն նախնական պայմանավորվածության է հասել Ինտերի հետ
Հաջորդ հոդվածը
Ժոզե Մոուրինյոն Ռեալի դեմ խաղից առաջ չի շփվի ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։