BazaResidence
Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)|
Ֆլիկը դադարել է խաղացողներին հեռացնել կազմից ուշանալու համար, բայց այլ պատիժ է մտածել
24 Փետրվար 2026

Ֆլիկը դադարել է խաղացողներին հեռացնել կազմից ուշանալու համար, բայց այլ պատիժ է մտածել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Պեդրին ու Ֆերան Տորեսը պատմել են թիմում կարգապահական պատիժների փոփոխության մասին, որն իրականացվել է գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի նախաձեռնությամբ:

El Hormiguero հումորային շոուի եթերում իսպանացիները հայտնել են, որ գերմանացի մասնագետը դադարել է խաղացողներին թողնել պահեստայինների նստարանին ցանկացած միջոցառումից ուշանալու համար: Նախկինում այդ պատճառով մեկական անգամ պատժվել են Ռաֆինյան ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ Ժյուլ Կունդեն՝ երեք անգամ:

«Ինչ վերաբերում է ճշտապահությանը, մեզ մոտ կանոնները մի փոքր փոխվել են: Եթե ուշանում ես՝ տուգանք ես վճարում»,- ասել է Պեդրին: Ֆերանը հավելել է, որ տուգանքները կարող են հասնել մինչև 40 հազար եվրոյի:

Ֆուտբոլիստները նշել են, որ Ֆլիկն ուշացում է համարում նույնիսկ երեք վայրկյանը: Բացի այդ, խաղացողները հավելել են, որ 61-ամյա գերմանացին չի խանգարում TikTok տեսահոլովակների նկարահանումներին և հանդերձարանի կատակներին:

Նախորդ հոդվածը
Դիկ Ադվոկատը հրաժարական է տվել աշխարհի առաջնության մեկնարկից չորս ամիս առաջ
Հաջորդ հոդվածը
Դարի մենամարտը ռևանշ կունենա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։