BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժել է Չելսիին և Վեստ Հեմին՝ ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած քաշքշուկի համար
25 Փետրվար 2026

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժել է Չելսիին և Վեստ Հեմին՝ ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած քաշքշուկի համար

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժել է «Չելսիին» և «Վեսթ Հեմին»՝ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի հանդիպման ժամանակ (3:2) ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած քաշքշուկի համար

Հանդիպման 96-րդ րոպեին Ադամա Տրաորեի և Մարկ Կուկուրելյայի միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո սկսվել է քաշքշուկ մի քանի ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Դրվագներից մեկում Ժան-Կլեր Տոդիբոն երկու ձեռքով սեղմել է Ժոաո Պեդրոյի պարանոցը։ Խաղի գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը Տրաորեին և Ժոաո Պեդրոյին պատժել է դեղին քարտով։ Այնուհետև նա, VAR-ի մրցավարների խորհրդով, դիտել է դրվագի կրկնապատկերը և որոշել Տոդիբոյին ցույց տալ կարմիր քարտ։

«Անկախ կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Չելսի» և «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբներին՝ շաբաթ օրը՝ 2026 թվականի հունվարի 31-ին, Պրեմիեր լիգայի հանդիպման ընթացքում տեղի ունեցած զանգվածային բախման համար։

Հաստատվել է, որ «Չելսիի» ու «Վեսթ Հեմ Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն ապահովել պատշաճ վարքագիծ։

Երկու ակումբներն էլ հետագայում ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքները։ Լսումներից հետո կարգավորող հանձնաժողովը «Չելսիին» և «Վեսթ Հեմին» տուգանել է՝ համապատասխանաբար 325,000 և 300,000 ֆունտ ստերլինգի չափով»,- ասվում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
Շանտա՞ժ, թե՞ հանցանք. Հակիմին կկանգնի դատարանի առաջ
Հաջորդ հոդվածը
Կիվուն կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ՝ ստանալով աշխատավարձի զգալի բարձրացում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։