BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Կիվուն կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ՝ ստանալով աշխատավարձի զգալի բարձրացում
25 Փետրվար 2026

Կիվուն կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ՝ ստանալով աշխատավարձի զգալի բարձրացում

«Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ: Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերը մոտ են գործող պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելուն:

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նոր համաձայնագիրը նախատեսում է 1+1 ձևաչափով: Բացի այդ, զգալիորեն կբարձրանա Կիվուի աշխատավարձը։

Հատկանշական է, որ պայմանագրի երկարաձգման մասին լուրերը սկսեցին շրջանառվել այսօր՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությունից ու հեղինակավոր մրցաշարը լքելուց ժամեր անց։ Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը, կարծես թե, գոհ է մարզչի աշխատանքից և պատրաստ է նրան նոր հնարավորություն տալ:

Ռումինացի մասնագետը «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի հունիսին և թիմի ղեկին անցկացրած 43 խաղում տոնել է 30 հաղթանակ, կրել 11 պարտություն և գրանցել 2 ոչ-ոքի։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ միլանյան ակումբի հետ նախնական պայմանավորվածության է հասել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։

Նախորդ հոդվածը
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժել է Չելսիին և Վեստ Հեմին՝ ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած քաշքշուկի համար
Հաջորդ հոդվածը
ՈւԵՖԱ-ն մերժել է Բենֆիկայի բողոքարկումը. Պրեստիանիին չի մասնակցի Ռեալի դեմ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։