BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
ՈւԵՖԱ-ն մերժել է Բենֆիկայի բողոքարկումը. Պրեստիանիին չի մասնակցի Ռեալի դեմ հանդիպմանը
25 Փետրվար 2026

ՈւԵՖԱ-ն մերժել է Բենֆիկայի բողոքարկումը. Պրեստիանիին չի մասնակցի Ռեալի դեմ հանդիպմանը

ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել «Բենֆիկայի» վինգեր Ջանլուկա Պրեստիանիի որակազրկման որոշումը։ Արգենտինացի ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել Մադրիդի «Ռեալի» դեմ այսօր կայանալիք պատասխան հանդիպումը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի 1-ին խաղում «Ռեալը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել էր մրցակցին։ Հանդիպման երկրորդ խաղակեսում մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ջունիորը դիմել էր մրցավար Ֆրանսուա Լետեքսյեին՝ պնդելով, որ Պրեստիանին իրեն «կապիկ» է անվանել՝ խոսելիս բերանը ծածկելով մարզաշապիկով:

Չնայած «արծիվների» ֆուտբոլիստը հետագայում հայտարարել էր, որ բրազիլացու հասցեին ռասիստական վիրավորանքներ չի հնչեցրել, ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել ժամանակավորապես արգելել նրա մասնակցությունը խաղերին:

««Բենֆիկայի» ներկայացրած բողոքարկումը մերժված է: Հետևաբար, ՈւԵՖԱ-ի Վերահսկողական, էթիկայի և կարգապահական մարմնի 2026 թվականի փետրվարի 23-ի որոշումը մնում է ուժի մեջ: Ջանլուկա Պրեստիանին շարունակում է մնալ ժամանակավորապես որակազրկված և բաց կթողնի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերի հաջորդ հանդիպումը»,-նշված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ:

«Ռեալ Մադրիդ»-«Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։

Նախորդ հոդվածը
Կիվուն կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ՝ ստանալով աշխատավարձի զգալի բարձրացում
Հաջորդ հոդվածը
Ինձ փորձում էին համոզել հանդես գալ Իսպանիայի հավաքականում․ Մեսսի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։