Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ինձ համար շատ բան է նշանակում այս փուլում խաղալը. Օմար
25 Փետրվար 2026

Ինձ համար շատ բան է նշանակում այս փուլում խաղալը. Օմար

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «ԱԶ Ալկմար»-«Նոա» պատասխան խաղից առաջ երևանյան ակումբի ֆուտբոլիստ Իմրան Ուլադ Օմարն ու թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատասխանել են լրագրողների հարցերին.

«Ֆիզիկական վիճակս լավ է: Վնասվածքից հետո արդեն երկու ամիս է, ինչ մարզվում եմ ընդհանուր խմբի հետ: Ինձ լավ եմ զգում և ուժեղ:

Առաջին խաղից հետո թիմում մթնոլորտը շատ լավ է: Ինձ համար շատ բան է նշանակում խաղալ Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում. խաղալու եմ տանը` ընտանիքիս և ընկերներիս ներկայությամբ: Այն ինձ լրացուցիչ կմոտիվացնի»,-նշել է Օմարը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև Երևանում կայացած 1-ին խաղում «Նոան» հաղթել էր նվազագույն հաշվով` Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ։

«ԱԶ Ալկմար»-«Նոա» հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 26-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։ Sportmedia.am-ը հանդիպումը կլուսաբանի մարզադաշտից։

Նախորդ հոդվածը
Ֆիլիպե Կոուտինյոն, ամենայն հավանականությամբ, կմերժի Մոսկվայի ԲԿՄԱ-ին
Հաջորդ հոդվածը
Հավատում ենք մեր ուժերին. Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարի հետ պատասխան խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։