BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Հավատում ենք մեր ուժերին. Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարի հետ պատասխան խաղի մասին
25 Փետրվար 2026

Հավատում ենք մեր ուժերին. Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարի հետ պատասխան խաղի մասին

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ «Նոայի» հետ պատասխան խաղից առաջ լրագրոողների հետ հանդիպմանը խոսել է սպասելիքների մասին:

«Շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում: Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու: Գիտենք, թե նրանք որքան լավն են, բայց մենք հավատում ենք մեր ուժերին: Նրանք այժմ խաղալու են սեփական հարկի տակ` իրենց երկրպագուների առջև: Հիմա ավելի բարդ հանդիպում կլինի, քան առաջին խաղն էր:

Մենք նրանց շատ ենք հարգում և բայց նաև հավատում ենք ինքներս մեզ: Պատրաստ ենք պայքար մղելու»,-ասել է նա:

Պերկովիչը խոսել է նաև խաղի կարևորության մասին. «Անձամբ ինձ համար էլ կարևոր խաղ է: Յուրաքանչյուր մարդ, որը ֆուտբոլում է, ձգտում է հնարավորինս առաջ գնալ, իսկ մենք հիմա շատ բարձր մակարդակի վրա ենք: Եթե նայեք ամառվանից մինչև հիմա մեր կազմին, կտեսնեք, որ մեր առաջխաղացումը խաղային առումով ակնհայտ է: Մենք այստեղ չենք եկել որպես զբոսաշրջիկ, ցանկանում ենք լավ մրցակցություն ապահովել: Մեր նպատակը մեկն է՝ լավ պայքար մղել և անցնել հաջորդ փուլ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրպագու արդեն, իսկ կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ արել են այս տղաները»,-ասել է մարզիչը:

Նախորդ հոդվածը
Ինձ համար շատ բան է նշանակում այս փուլում խաղալը. Օմար
Հաջորդ հոդվածը
Ատալանտան 97-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ պայքարից դուրս թողեց Դորտմունդի Բորուսիային (տեսանութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։