BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Ռաուլ Ասենսիոն խուսափել է լուրջ վնասվածքից, բայց կմնա բժիշկների հսկողության տակ
26 Փետրվար 2026

Ռաուլ Ասենսիոն խուսափել է լուրջ վնասվածքից, բայց կմնա բժիշկների հսկողության տակ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն խուսափել է լուրջ վնասվածք ստանալուց՝ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղում (2:1)

Հանդիպման երկրորդ խաղակեսում իսպանացի ֆուտբոլիստը բախվել էր թիմակցի՝ Էդուարդո Կամավինգայի հետ: Բժիշկները մոտ 5 րոպե օգնություն էին ցուցաբերում Ասենսիոյին խաղադաշտում, ինչից հետո նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից:

Ինչպես El Chiringuito-ի եթերում հայտնել է լրագրող Էդու Ագիրեն՝ ֆուտբոլիստը գիտակցությունը չի կորցրել: Մարզադաշտից նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի ուշ Ասենսիոն սոցցանցերում հանգստացրել է երկրպագուներին. «Շնորհակալ եմ աջակցության համար: Դա պարզապես ցնցում էր։

Ըստ լրագրող Խորխե Պիկոնի տեղեկությունների՝ բժշկական հետազոտությունները դրական արդյունք են տվել և լուրջ խնդիրներ չեն հայտնաբերել, սակայն պաշտպանը դեռևս ունի գլխացավեր և կմնա բժիշկների հսկողության տակ:

Նախորդ հոդվածը
Պենետրան՝ Նոայի դեմ խաղի մասին. Մենք կարող ենք հաղթել աշխարհի գրեթե բոլոր թիմերին
Հաջորդ հոդվածը
Տուլիպա. Չենք կարող մտածել, որ արդեն չեմպիոն ենք

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։