BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ալաշկերտը հաղթեց առաջատարին (տեսանյութ)
07 Մարտ 2026

Ալաշկերտը հաղթեց առաջատարին (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ալաշկերտը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցում էր «Արարատ-Արմենիայի» հետ ու հաղթեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մոմո Տուրեն՝ 57-րդ րոպեին։

Հանդիպման մեկնարկից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ստացավ 2025 թվականի լավագույն մարզչի մրցանակը։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը վաստակեց 32 միավոր ու բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Արարատ-Արմենիան» 1-ին տեղում է՝ 34 միավորով։



Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Գանձասարն» ու «Ուրարտուն» հաղթողին չէին պարզել՝ 2։2։ Այսօր կայացած 1-ին խաղում «Արարատը» հաղթել էր «Վանին»՝ տոնելով ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 1-ին հաղթանակը։

Վաղը՝ մարտի 8-ին, ԲԿՄԱ-ն կընունի «Նոային» (17։00), իսկ տուրը կեզրափակվի մարտի 9-ին կայանալիք «Փյունիկ»-«Շիրակ» (15։00) խաղով։ Այդ հանդիպումների հետաքրքիր փաստերին ծանոթացեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել 3-րդ անընդմեջ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բարսեղյանի գոլն ու ասիստը օգնեցին Սլովանին հաղթանակ տոնել (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։