BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Բարսեղյանի գոլն ու ասիստը օգնեցին Սլովանին հաղթանակ տոնել (տեսանյութ)
07 Մարտ 2026

Բարսեղյանի գոլն ու ասիստը օգնեցին Սլովանին հաղթանակ տոնել (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության չեմպիոնական շրջանի 1-ին տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր «Միխալովցեին» ու հաղթեց 3։1 հաշվով

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Տեսանյութը՝ այստեղ։ Սա Բարսեղյանի 3-րդ անընդմեջ գոլն էր Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում։

«Սլովանի» առավելությունը կրկնապատկեց Անդրաժ Շպորարը՝ 1-ին կեսի վերջին րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 66-րդ րոպեին Խոսե Լոպեզը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 75-րդ րոպեին, Տիգրան Բարսեղյանի փոխանցումից, Շպորարը դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով հանդիպմանը։

«Սլովանից» ու «Միխալովցեից» զատ Սլովակիայում չեմպիոնության համար պայքարում են նաև «Դունայսկա Ստրեդան», «Ժիլինան», «Սպարտակ Տրնավան» ու Դավիթ Հակոբյանի «Պոդբրեժովան»։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը հաղթեց առաջատարին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Թիմը մեծ էներգիայով է մոտեցել առաջնության 2-րդ հատվածին․ Ռիկարդո Դիոնիսոն՝ Վանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։