BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Թիմը մեծ էներգիայով է մոտեցել առաջնության 2-րդ հատվածին․ Ռիկարդո Դիոնիսոն՝ Վանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո
07 Մարտ 2026

Թիմը մեծ էներգիայով է մոտեցել առաջնության 2-րդ հատվածին․ Ռիկարդո Դիոնիսոն՝ Վանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վան»-«Արարատ» (1։2) խաղից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսոն խոսել է հանդիպման մասին․

«Շատ ուրախ եմ։ Ուրախ եմ իմ ֆուտբոլիստների, իմ ակումբի, մեր ակումբի համար, մեր համակարգի համար։ Առաջին հերթին՝ երկար ժամանակ ակումբը հաղթանակ չուներ և այդ պատճառով այս 3 միավորը շատ կարևոր էր։ Երկրորդը՝ ինձ համար որպես մարզիչ շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները հավատան մեր աշխատանքին, որովհետև նախորդ խաղում մեր գրանցած արդյունքը, իմ կարծիքով, արդարացի չէր։ 0։3 հաշիվը չէր արտացոլում այն խաղը, որը մենք ցուցադրեցինք։ 

Այսօր ես զգացի, որ մեր թիմը մեծ էներգիայով է մոտեցել առաջնության 2-րդ հատվածին։ Մենք գիտենք, թե որքան միավոր է անհրաժեշտ այս գոտուց հեռանալու համար։ Դա հեշտ չէ։ Այս առաջնությունում յուրաքանչյուր միավոր վաստակելը շատ դժվար է, բայց 18 խաղ առանց հաղթանակի անցկացնելուց հետո այս հաղթանակը շատ կարևոր էր։

Կարծում եմ՝ մեր խաղում որոշ դժվարություններ կային։ Մենք վերահսկում էինք խաղի մեծ մասը, սակայն գիտեինք, որ մրցակիցը շատ լավ է գործում պաշտպանությունից հարձակման անցնելիս։ Հիմնականում մենք վերահսկում էինք այդ անցումները, սակայն նրանք ունեն փորձառու ֆուտբոլիստներ, լավ թիմ և լավ մարզիչ, և ակնհայտ էր, որ լավ աշխատանք են կատարում։ 

Մենք սկսեցինք ավելի շատ տարածություններ թողնել մեր պաշտպանական գծի հետևում, և դրա արդյունքում մրցակիցը կարողացավ ստեղծել որոշ հնարավորություններ, իսկ մենք չկարողացանք օգտագործել մեր պահերը։ 

Կարծում եմ՝ 1-ին կեսում մենք արժանի էինք հաշիվը բացելուն»,-նշել է Դիոնիսոն։

Հիշեցնենք, որ այս հաղթանակն «Արարատի» համար 1-ինն էր Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Այս խաղից հետո երևանյան ակումբը 6 միավորով վերջին տեղում է։
 

Նախորդ հոդվածը
Բարսեղյանի գոլն ու ասիստը օգնեցին Սլովանին հաղթանակ տոնել (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սա տարվա իմ առաջին գոլն էր, բայց ոչ վերջինը․ Մոմո Տուրեն՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։