BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ցավալի միավորներ ենք կորցնում․ Վահե Գևորգյանը՝ Փյունիկի դեմ խաղի մասին (տեսանյութ)
15 Մարտ 2026

Ցավալի միավորներ ենք կորցնում․ Վահե Գևորգյանը՝ Փյունիկի դեմ խաղի մասին (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Փյունիկ»-«Ալաշկերտ» (1։0) խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Շատ կարևոր հանդիպում էր։ Կարևոր միավորներ կորցրեցինք։ Լավ էինք վերլուծել մրցակցին։ Գիտեինք, որ լավ են օգտագործելու Յանսանեի որակները։ Մի դրվագում կորցրեցինք կոնցենտրացիան ու մրցակիցն օգտագործեց իր պահը։ Դարպասապահը լավ խաղաց, բայց փոխօգնության հասնող չկար։

Կարծում եմ, մենք ավելի շատ մոտեցումներ ունեինք, ստեղծեցինք մեր պահը, բայց չկարողացանք գրավել մրցակցի դարպասը։ Շնորհավորում եմ «Փյունիկին», կարծում եմ, որ օրինաչափ կլիներ ոչ-ոքին, բայց մրցակիցն օգտագործեց իր պահը, իսկ մենք՝ ոչ։ 

Ցավալի միավորներ ենք կորցնում, բայց 5 օրից ունենք նույն մրցակցի դեմ խաղ։ Պետք է արագ վերլուծենք այս խաղն ու պատրաստվենք հաջորդ խաղին»,-նշել է Գևորգյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Ման․ Յունայթեդը հաղթեց Աստոն Վիլային՝ ամրապնդվելով 3-րդ տեղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բրունու Ֆերնանդեշը գերազանցել է Դևիդ Բեքհեմի ռեկորդը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։