BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՉԼ․ Արսենալը հաղթեց Բայերին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)
18 Մարտ 2026

ՉԼ․ Արսենալը հաղթեց Բայերին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալն» ընդունել էր Լևերկուզենի «Բայերին» ու հաղթեց 2։0 հաշվով։ Թիմերի միջև դիմակայության 1-ին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Էբերեչի Էզեն՝ 36-րդ րոպեին։ 63-րդ րոպեին Դեկլան Ռայսը կրկնապատկեց լոնդոնյան ակումբի առավելությունը։

Այսպիսով, Միկել Արտետայի գլխավորած թիմը դիմակայությունում հաղթում է 3։1 հաշվով՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Սպորտինգի» հետ։ Պորտուգալական ակումբը, անհնարին թվացող քամբեքի շնորհիվ, հաղթահարել էր «Բուդյո-Գլիմտի» արգելքը։



Քառորդ եզրափակիչի ուղեգրեր են նվաճել նաև «Սպորտինգը», Մադրիդի «Ռեալը» ու ՊՍԺ-ն։

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Ռեալն արտագնա խաղում ևս հաղթեց Ման․ Սիթիին՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանութ)
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ ՊՍԺ-ն լոնդոնում խոշոր հաշվով հաղթեց Չելսիին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։