Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Կցանկանայի, որ Մանչեսթեր Սիթին ունենար Ռեալի նշաձողը․ Գվարդիոլա
18 Մարտ 2026

Կցանկանայի, որ Մանչեսթեր Սիթին ունենար Ռեալի նշաձողը․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր մտքերով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից դուրս մնալուց հետո: Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» երկու խաղերի արդյունքում զիջել են Մադրիդի «Ռեալին» (0:3, 1:2):

«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, ունենք երիտասարդ տաղանդավոր խաղացողներ: Մենք դեռ լիարժեք ձևավորված թիմ չենք, թեև նախկինում այդպիսին էինք բոլոր առումներով: Առջևում դեռ խաղեր կան, կպատրաստենք ճիշտ լուծումներ և կվերադառնանք Չեմպիոնների լիգա:

Ես այս գործընթացի մի մասն եմ. եթե ասում եմ, որ կվերադառնանք, նշանակում է՝ ես մասնակից եմ դրան: Ինչո՞ւ են բոլորը փորձում ինձ պաշտոնանկ անել: Ես գործող պայմանագիր ունեմ»:

Գվարդիոլան նաև խոսել է ակումբի հավակնությունների մասին՝ որպես օրինակ բերելով «Արքայական» ակումբը.

«Ինձ դուր կգար, որ ակումբն ունենար «Ռեալի» նշաձողը. եթե չես հաղթում Չեմպիոնների լիգան, դա ձախողում է: Հնարավոր է՝ մենք մի օր հասնենք դրան…»,- ասել է Գվարդիոլան:

Նախորդ հոդվածը
Զգացողություններս աննկարագրելի էին․ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ասոյան
Հաջորդ հոդվածը
Բարսելոնա-Նյուքասլ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։