BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
ՉԼ․ Բավարիան շանս չտվեց Ատալանտային՝ դիմակայությունում խփելով 10 գոլ (տեսանյութ)
19 Մարտ 2026

ՉԼ․ Բավարիան շանս չտվեց Ատալանտային՝ դիմակայությունում խփելով 10 գոլ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Ատալնտային» ու հաղթեց 4։1 հաշվով։ Դիմակայության 1-ին խաղում գերմանական ակումբը ջախջախել էր մրցակցին 6։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Հարի Քեյնը՝ 25-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 54-րդ րոպեին Քեյնը դուբլ ձևակերպեց, իսկ 2 րոպե անց Լենարտ Կարլը խփեց «Բավարիայի» 3-րդ գոլը։ 70-րդ րոպեին Լուիս Դիասը խփեց իր թիմի 4-րդ գոլը։ «Ատալանտայի» միակ գոլը հեղինակեց Լազար Սամարջիչը՝ 85-րդ րոպեին։

Այսպիսով, «Բավարիան» նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրից Մադրիդի «Ռեալի» հետ։ Իսպանական ակումբը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»։

Զուգահեռ ընթացող խաղերում Մադրիդի «Ատլետիկոն» զիջեց «Տոտենհեմին», բայց նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, իսկ «Լիվերպուլը» ջախջախեց «Գալաթասարային»։

Նախորդ հոդվածը
Լիվերպուլը ջախջախեց Գալաթասարային՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։