BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ովքե՞ր են Ոսկե գնդակը հաղթելու թոփ 5 հավակնորդներն այս պահին
23 Մարտ 2026

Ովքե՞ր են Ոսկե գնդակը հաղթելու թոփ 5 հավակնորդներն այս պահին

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը համարվում է 2026 թվականի «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր ֆավորիտը: Այս մասին հայտնում է The Touchline-ը՝ հղում անելով բուքմեյքերական թարմացված գործակիցներին (մարտի 23-ի դրությամբ):

Ըստ աղբյուրի՝ հավակնորդների լավագույն հնգյակում է նաև կատալոնական ակումբի մեկ այլ ներկայացուցիչ՝ կիսապաշտպան Պեդրին:

«Ոսկե գնդակ - 2026»-ի հիմնական հավակնորդների թոփ-5-ը.

1․ Լամին Յամալ («Բարսելոնա»)

2․ Հարի Քեյն («Բավարիա»)

3․ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)

4․ Պեդրի («Բարսելոնա»)

5․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 21 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս պահին 73 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

Նախորդ հոդվածը
Սպերցյանի ֆենոմենը. 2 քայլ՝ մինչ պատմական ռեկորդ
Հաջորդ հոդվածը
Անարդար կլիներ Կեպային չվստահելը․ Արտետա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։