BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Անարդար կլիներ Կեպային չվստահելը․ Արտետա
23 Մարտ 2026

Անարդար կլիներ Կեպային չվստահելը․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պարզաբանել է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում դարպասը Կեպա Արիսաբալագային վստահելու իր որոշումը: «Զինագործները» 0:2 հաշվով պարտվել էին «Մանչեսթեր Սիթիին», իսկ Կեպան աչքի էր ընկել մի քանի սխալներով:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Արիսաբալագան հանդես է գալիս միայն գավաթային խաղերում, մինչդեռ թիմի հիմնական դարպասապահը մեկ այլ իսպանացի է՝ Դավիդ Ռայան:

«Ես որոշումը կայացրել եմ խաղից առաջ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է նա հանդես եկել մրցաշրջանի ընթացքում և ինչ ներդրում է ունեցել այս մրցաշարում: Նա օգնել է մեզ հասնել այնտեղ, որտեղ մենք հիմա կանք: Անարդար կլիներ այլ խաղացողի ընտրելը», — Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հանդիպման 60-րդ րոպեին «քաղաքայինների» պաշտպան Նիկո Օ’Ռայլին օգտվեց Կեպայի վրիպումից և բացեց հաշիվը: «Արսենալի» դարպասապահն անհաջող խաղաց նաև Ռայան Շերկիի փոխանցումից հետո՝ սխալ դուրս գալով տեղից, ինչի պատճառով Օ’Ռայլին գլխի հարվածով մեծացրեց «Մանչեսթեր Սիթիի» առավելություն:

Նախորդ հոդվածը
Ովքե՞ր են Ոսկե գնդակը հաղթելու թոփ 5 հավակնորդներն այս պահին
Հաջորդ հոդվածը
Առաջին խումբ․ Մեկնարկել է 21-րդ տուրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։