BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Մեքսիկայում տոմսային խարդախության զոհ են դարձել հազարավոր երկրպագուներ
24 Մարտ 2026

Մեքսիկայում տոմսային խարդախության զոհ են դարձել հազարավոր երկրպագուներ

Մեքսիկա - Պորտուգալիա ընկերական հանդիպումը վերածվել է մասշտաբային խարդախության: Տոմսերի գները 600 դոլարից նվազել են մինչև 100 դոլար այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ժամանի Մեքսիկա:

2025 թվականի վերջին կողմերը պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ։ Հանդիպման գովազդային արշավի հիմքում Կրիշտիանու Ռոնալդուն էր: Տոմսերի պաշտոնական գները տատանվում էին 150-ից 400 դոլարի սահմաններում:

Վաճառքի մեկնարկից րոպեներ անց տոմսերը սպառվել են, ինչն ուղեկցվել է համակարգային խափանումներով: Երկրպագուները նկատել են, որ տոմսերի հիմնական մասն «անհետացել է» պաշտոնական հարթակներից և հայտնվել սև շուկայում:

Վերավաճառողները գները բարձրացրել էին 10 անգամ՝ հասցնելով 500-3,000 դոլարի: Հնչեցին մեղադրանքներ, որ կազմակերպված խմբերը նախապես հասանելիություն են ունեցել տոմսերին՝ երկրպագուներին թույլ չտալով գնել դրանք:

Անցյալ շաբաթ Պորտուգալիայի հավաքականը հաստատեց, որ Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը: Քանի որ գնորդների մեծ մասի միակ նպատակը լեգենդար պորտուգալացուն տեսնելն էր, տոմսերի պահանջարկն ակնթարթորեն անհետացել է:

Մեքսիկա-Պորտուգալիա ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին։

Նախորդ հոդվածը
Ռեալի սկանդալային հայտարարություններըլ՝ Վալվերդեի կարմիր քարտի հետ կապված
Հաջորդ հոդվածը
ԵՎՐՈ 2024-ից ի վեր 1-ին անգամ հավաքական հրավիրված Կիեզան լքել է Իտալիայի ընտրանու ճամբարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։