BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
ԵՎՐՈ 2024-ից ի վեր 1-ին անգամ հավաքական հրավիրված Կիեզան լքել է Իտալիայի ընտրանու ճամբարը
24 Մարտ 2026

ԵՎՐՈ 2024-ից ի վեր 1-ին անգամ հավաքական հրավիրված Կիեզան լքել է Իտալիայի ընտրանու ճամբարը

Իտալիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան չի կարողանա օգնել ազգային ընտրանուն՝ մարտին կայանալիք վճռորոշ հանդիպումներում: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ 28-ամյա ֆուտբոլիստն առողջական խնդիրների պատճառով լքել է թիմի մարզաբազան:

Կիեզան հավաքական էր հրավիրվել 2024 թվականից ի վեր առաջին անգամ: Նրա վերջին խաղն ազգային թիմի կազմում ԵՎՐՈ 2024-ի 1/8 եզրափակիչն էր, որտեղ իտալացիները պարտվել էին Շվեյցարիային:

«Մարզումային կենտրոն ժամանելուն պես Ֆեդերիկո Կիեզայի ֆիզիկական վիճակի գնահատումից հետո որոշում է կայացվել, որ նա չի մասնակցի առաջիկա 2 խաղերին: Ակումբի հետ համաձայնությամբ նա հեռացել է հավաքականի ճամբարից», - նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ: Կիեզային կփոխարինի «Բոլոնիայի» ֆուտբոիստ Նիկոլո Կամբյագին:

Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը պատրաստվում է աշխարհի առաջնության ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլին։ Մարտի 26-ին Իտալիան կմրցի Հյուսիսային Իռլանդիայի դեմ, հաղթելու դեպքում՝ 5 օր անց ԱԱ-ի ուղեգիրը կվիճարկի Ուելս-Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողի հետ:

Ուղեգիր նվաճած հավաքականը տեղ կգտնի աշխարհի առաջնության A խմբում, որտեղ կմրցի Կանադայի, Կատարի և Շվեյցարիայի ընտրանիների հետ:

Նախորդ հոդվածը
Մեքսիկայում տոմսային խարդախության զոհ են դարձել հազարավոր երկրպագուներ
Հաջորդ հոդվածը
Դե Ձերբին Տոտենհեմը գլխավորելու թեկնածուներից մեկն է. Իտալացի մարզիչը մեկ նախապայման ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։