BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Դե Ձերբին Տոտենհեմը գլխավորելու թեկնածուներից մեկն է. Իտալացի մարզիչը մեկ նախապայման ունի
24 Մարտ 2026

Դե Ձերբին Տոտենհեմը գլխավորելու թեկնածուներից մեկն է. Իտալացի մարզիչը մեկ նախապայման ունի

«Բրայթոնի» և «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին պատրաստ է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմում»։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «Տոտենհեմի» ղեկավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի ժամանակավոր մարզիչ Իգոր Տուդորի վերաբերյալ, որը չկարողացավ կայունացնել թիմի խաղը։ Ըստ աղբյուրի՝ նույնիսկ եթե Տուդորը մնա իր պաշտոնում մինչև մրցաշրջանի ավարտը, նա հաջորդ տարի չի շարունակի աշխատանքն ակումբում։

Ակումբի նոր գլխավոր մարզչի թափուր տեղի համար դիտարկվում են 2 հիմնական ֆավորիտներ՝ Մաուրիսիո Պոչետինոն, որը գլխավորելու է ԱՄՆ-ի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ և Դե Ձերբիբ, որը հունվարին «Մարսելից» հեռանալուց հետո չի զբաղեցնում որևէ պաշտոն։

Չնայած իտալացի մասնագետը համարվում է նաև «Լիվերպուլը» գլխավորելու հնարավոր թեկնածուներից մեկը (Սլոթի հեռանալու դեպքում), նա կդիտարկի «Տոտենհեմի» առաջարկը, եթե թիմը խուսափի ԱՊԼ-ից դուրս մնալուց և Չեմպիոնշիփում հայտնվելուց։

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2024-ից ի վեր 1-ին անգամ հավաքական հրավիրված Կիեզան լքել է Իտալիայի ընտրանու ճամբարը
Հաջորդ հոդվածը
Բարտոմեուն պատմել է, թե ինչպես է Նեյմարի տեղափոխությունն ազդել Բարսելոնայի բյուջեի վրա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։