Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բրազիլիա-Ֆրանսիա խաղում 3 գոլ գրանցվեց
27 Մարտ 2026

Բրազիլիա-Ֆրանսիա խաղում 3 գոլ գրանցվեց

ԱՄՆ-ում կայացել է Բրազիլիայի ու Ֆրանսիայի հավաքականների միջև ընկերական խաղ: Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթեց Կառլո Անչելոտիի թիմին:

Առաջին կեսում Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն գնդակն Էդերսոնի գլխավերևով ուղարկեց դարպասը: Երկրորդ խաղակեսի սկզբում Դայո Ուպամեկանոն կարմիր քարտ ստացավ, սակայն դա չխանգարեց ֆրանսիացիներին 10 րոպե անց կրկին գոլ խփել: Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո կրկին «կախած» հարվածով աչքի ընկավ Ուգո Էկիտիկեն:

78-րդ րոպեին տուգանայինի երկար խաղարկումից հետո հաշիվը կրճատեց պաշտպան Գլեյսոն Բրեմերը, սակայն ավելին անել «պենտակամպեոնները» չկարողացան:

Երեք օրից Ֆրանսիան ընկերական խաղ կանցկացնի Կոլումբիայի հետ, իսկ Բրազիլիան 4 օրից՝ Խորվաթիայի:

 

Նախորդ հոդվածը
ԱԱ-2026. Ընտրական փուլի փլեյ-օֆֆ. Յոկերեսի հեթ-տրիկը, 7 գնդակ Բրատիսլավայում և այլ արդյունքներ
Հաջորդ հոդվածը
ԱԱ-2026. Հետխաղյա 11-մետրանոցները երկու թիմ ուղարկեցին ընտրական փուլի եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։