Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին
04 Ապրիլ 2026

Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արձագանքել է ակումբի հասցեին հնչած քննադատությանը,ըստ որի, լոնդոնյան ակումբի 11 ֆուտբոլիստներ հրաժարվել էին մարտյան դադարի ընթացքում իրենց ազգային հավաքականներում հանդես գալուց՝ հղում անելով առողջական խնդիրներին։

«Երբ անհրաժեշտ է ներկայացնել յուրաքանչյուր խաղացողի վիճակը, մենք միշտ ազնիվ ենք լինում, իսկ դրանից հետո պետք է ընդունվի բժշկական որոշում։ Մեր խաղացողների վերաբերյալ եզրակացությունները ակնհայտ էին։ Երբ դու առողջ ես և հասանելի ես հավաքականի խաղերին մասնակցելու համար, դու պետք է խաղաս։ Մենք շատ հպարտ ենք, որ մեր այդքան շատ խաղացողներ հրավիրվում են ազգային հավաքականներ», —Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մարտ ամսին հավաքականների ընկերական հանդիպումները անվանել էր անիմաստ։ Նրա կարծիքով՝ այդ խաղերում չափազանց բարձր է վնասվածքների ռիսկը այն ֆուտբոլիստների համար, որոնց ակումբներում հենց սկսվում է մրցաշրջանի ամենակարևոր հատվածը։

Նախորդ հոդվածը
Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին
Հաջորդ հոդվածը
Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։