BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը
14 Ապրիլ 2026

500 մարզիկ՝ 30 երկրից․ Երևանը կընդունի Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը

Հայաստանը կընդունի մասշտաբային միջազգային մրցաշար, Երևան կժամանեն մարզիկներ 30 երկրից։

Ապրիլի 25-ին Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի հրավերով Երևան կժամանեն Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, շիհան Դեյվիդ Փիքթլը, Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար, շիհան Ալեքսանդր Պիչկունովը և այլ հյուրեր։

Մրցումները կանցկացվեն տարբեր տարիքային խմբերում։ Մասնակիցների թվում կլինի նաև Կիոկուշին կարատեի Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ կմասնակցի միջազգային մրցաշարի։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Երևանում անցկացրել է մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ Եվրոպայի երեք առաջնություն։

Նախորդ հոդվածը
Լիվերպուլը փոխարինող է գտել Ռոբերտսոնին
Հաջորդ հոդվածը
Ջավոխիր Սինդարովը ժամանակից շուտ դարձավ հավակնորդների մրցաշարի հաղթող ու կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։