Սպերցյանի հետ դրվագում նույնիսկ խախտում չկար, դա պայքար էր․ Զենիթի նախկին ֆուտբոլիստը քննադատել է հայ կիսապաշտպանին
«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը խոսել է «Զենիթ»-«Կրասնոդար» (1:1) խաղում Պեդրոյի հեռացման մասին։
76-րդ րոպեին պետերբուրգցիների կիսապաշտպանը հարվածել է Էդուարդ Սպերցյանի սրունքին. բախումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագն ընկել է խոտածածկին, նրան օգնություն են ցուցաբերել բժիշկները: Հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարասյովը, դիտելով կրկնապատկերը, Պեդրոյին ուղիղ կարմիր քարտ է ցույց տվել։
«Ես օբյեկտիվորեն չեմ հասկանում, թե ինչի համար է այստեղ տուգանային նշանակվել: Պեդրոն առաջինն է խաղում գնդակով և Սպերցյանն է հարվածում նրան: Որտե՞ղ եք այստեղ ընդհանրապես խախտում տեսել: Դեղին կամ կարմիր քարտի մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել: Իմ ընկալմամբ՝ սա խախտում չէ:
Համաձայն եմ, որ սա տղամարդկային պայքար է և Սպերցյանն ուղղակի ինքն է ուշացել այդ դրվագում: Այլ կերպ նման մենապայքարներում չես հաղթի, իսկ «չեզոք» գնդակներին չես տիրի. այստեղ ուրիշ տարբերակ չկա: Պեդրոն առաջինն է գնդակի մոտ և Սպերցյանն ինքն է հարվածում: Սա հաստատ խախտում չէ:
Ես շատ լավ եմ վերաբերվում Սպերցյանին և հարգում եմ նրան որպես ֆուտբոլիստ: Բայց եթե դուք ասում եք, որ հրապարակվել են նրա ոտքի լուսանկարները, կարծում եմ, որ այդ իրավիճակում Էդիկը սխալ էր: Նա պետք է ասեր, որ պետք չէ դա հանրայնացնել. սա տղամարդկային խաղ է, ամեն ինչ մնում է դաշտում, հոգում և հանդերձարանում: Կարծում եմ՝ նա հաստատ չպետք է դա աներ, որովհետև սա տղամարդկային խաղ է», – ասել է Ռադիմովը:
