Ալաշկերտի հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է| Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը՝ Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ ընկերական խաղերի համար| Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը. Թիկնիզյանը, Սպերցյանը, Սերոբյանն ու մյուսները միացել են թիմին| ՀՊԼ․ 8-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը| Հայտնի է Փյունիկի նոր գլխավոր մարզչի անունը|
Զիդան, Կլոպ, իսկ հիմա նաև Սկալոնի. ո՞վ կփոխարինի Արբելոային Ռեալում
16 Ապրիլ 2026

Զիդան, Կլոպ, իսկ հիմա նաև Սկալոնի. ո՞վ կփոխարինի Արբելոային Ռեալում

Մադրիդի «Ռեալը» Մաուրիսիո Պոչետինոյի, Զինեդին Զիդանի, Ժոզե Մոուրինյուի, Յուրգեն Կլոպի և Դիդիե Դեշամի թեկնածություններից բացի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ալվարո Արբելոայի փոխարեն դիտարկում է նաև Արգենտինայի հավաքականը գլխավորող 47-ամյա Լիոնել Սկալոնիի տարբերակը։

Սկալոնիի պայմանագիրն աշխարհի գործող չեմպիոնների հետ լրանում է այս տարվա վերջին, սակայն համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններն արդեն մեկնարկել են։ Սկալոնին Արգենտինայի հավաքականում մնալու ցանկություն է հայտնել, բայց չի շտապում նոր պայմանագիր ստորագրել։ Ներկայիս պաշտոնում աշխատանքի շարունակությունը նրա համար առաջնահերթություն է, սակայն նա կարող է դիտարկել նաև այլ տարբերակներ։

Նշվում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան ցանկանում է նոր պայմանագիր կնքել Սկալոնիի հետ մինչև ԱԱ-2026-ի մեկնարկը։

Այս շաբաթ «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ պարտվելով «Բավարիային» (1։2, 3։4)։ Լա Լիգայում մադրիդցիները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը և մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ «Բարսելոնայից» հետ են մնում 9 միավորով։ 

Նախորդ հոդվածը
Սպերցյանի հետ դրվագում նույնիսկ խախտում չկար, դա պայքար էր․ Զենիթի նախկին ֆուտբոլիստը քննադատել է հայ կիսապաշտպանին
Հաջորդ հոդվածը
Կամոն կարմիր է ստացել իր ասած խոսքերի համար՝ մեզ հասած տեղեկություններով․ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզչի օգնականը խոսել է դրվագի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։