Կարմիր քարտի դրվագը լավ չեմ տեսել, հավատում եմ մրցավարներին․ Սանդրո Պերկովիչ
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Արարատ-Արմենիա»-«Նոա» դիմակայության առաջին խաղից հետո (0։1) «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․
«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ։ Կարծում եմ, սա միայն առաջին կեսն էր։ Այն բոլոր երկրպագուները, ովքեր այսօր եկել էին մարզադաշտ, կարողացան վայելել 2 թիմերի խաղի որակը։ Ունեինք բավական պահեր՝ հաշիվը 2։0 դարձնելու և ստեղծեցինք լավ հարձակվողական դրվագներ։ Ցավոք, գոլ չկարողացանք խփել, հատկապես կարմիր քարտերից հետո խաղն իր կազմակերպվածությունը կորցրեց։ Սովորաբար, ֆուտբոլում, եթե գոլ չես խփում հնարավորություններ ունենալուց հետո՝ պատժվում ես դրա համար, բայց շատ ուրախ եմ, որ գոլ բաց չթողեցինք հատկապես վերջին րոպեներին։ Հաղթում ենք ու անցնում առաջ՝ դեպի հաջորդ խաղը։
Մրցավարների վերաբերյալ, նախընտրում եմ չմեկնաբանել, կարծում եմ, որ կան հստակ մարդիկ, ովքեր աշխատում են ֆեդերացիայում, որ կարող են այդ հարցով զբաղվել։ Միայն իմ կողմից՝ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հայկական ֆուտբոլն ամեն օր լավանա ու երիտասարդ ու ոչ միայն երիտասարդ ֆուտբոլիստներն ամեն օր ավելի բարելավեն։
Կարմիր քարտի դրվագը լավ չեմ տեսել, հավատում եմ մրցավարներին»,-նշել է Պերկովիչը։
Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։