Կամոն կարմիր է ստացել իր ասած խոսքերի համար՝ մեզ հասած տեղեկություններով․ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզչի օգնականը խոսել է դրվագի մասին
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Արարատ-Արմենիա»-«Նոա» դիմակայության առաջին խաղից հետո (0։1) «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Գաբրիել Կոուտոյն խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․
«Ընդհանուր առմամբ գոհ ենք թիմի աշխատանքից։ Պատասխան խաղից առաջ շատ բաներ կան շտկելու։ Առաջին 15 րոպեները շատ լավ սկսեցինք, լավ մտանք խաղի մեջ, բայց հետո մեզ հետ ինչ-որ բան տեղի ունեցավ։ Սկսեցինք շատ պատասխանատու դիրքերում գնդակներ կորցնել, ինչը վտանգ առաջացրեց ու գոլ բաց թողեցինք։ Ընդմիջման ժամանակ շատ հանգիստ զրույց ունեցանք, ինչից հետո ֆուտբոլիստները շատ ավելի լավ դաշտ մտան 2-րդ կեսում։ Իհարկե, «Նոայի» հարձակվողական ներուժը շատ մեծ է, նրանք կարողացան ստանդարտներից լուրջ պահեր ստեղծել, բայց 2-րդ կեսի 2-րդ հատվածում մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք՝ խաղային իրավիճակներից։ Պատասխան խաղին մոտենում ենք լավատեսորեն։ Մեր նպատակը մնում է հաղթելը ոչ միայն հաջորդ խաղը, այլ նաև ընդհանուր դիմակայությունը։ Շտկելու շատ բան կա, բայց ընդհանուր առմամբ գոհ ենք ու հավատում ենք, որ կկարողանանք հաղթել։
Մեզ հասած տեղեկություններով Կամո Հովհաննիսյանը կարմիր քարտ է ստացել իր ասած խոսքերի համար, չգիտեինք ում էր ուղղված, բարդ իրավիճակ էր, բայց մեզ հասած տեղեկություններով վատ բառեր օգտագործելու համար է կարմիր քարտ ստացել»,-նշել է մասնագետը։
Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։
Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։