ԿԼ․ Ֆիորենտինան հաղթեց, բայց լքեց պայքարը․ Ստրասբուրի գեղեցիկ քամբեքը, ԱԵԿ-ի պայքարն ու ԱԶ Ալկմարի ոդիսականը
Ավարտվեցին Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։
«Նոային» պայքարից դուրս թողած «ԱԶ Ալկմարը», որը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում, սկսած որակավորման փուլից, այդպես էլ պարտություն չկրեց սեփական հարկի տակ, ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ՝ լքելով պայքարը։ Աթենքի ԱԵԿ-ը, որն առաջին խաղում զիջել էր «Ռայո Վալեկանոյին» 0։3 հաշվով, 51 րոպեում հետ բերեց կորցրածը, սակայն պահել դիմակայության հավասար հաշիվը՝ չհաջողվեց։ «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին», բայց լքեց պայքարը, իսկ առաջին խաղում 2 գնդակի տարբերությամբ պարտված «Ստրասբուրգը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը։
«ԱԶ Ալկմար» 2։2 «Շախտյոր» (առաջին հանդիպում՝ 0։3)
73' Իսակ Յենսեն, 80' Մատեյ Շին - 58' Ալիսոն Սանտանա, 83' Լուկա Մեյրելիս
«ԱԵԿ Աթենք» 3։1 «Ռայո Վալեկանո» (առաջին հանդիպում՝ 0։3)
13', 51' Զինի, 36' Ռազվան Մարին (11մ) - 60' Իսի Պալասոն
«Ֆիորենտինա» 2։1 «Քրիսթալ Փելաս» (առաջին հանդիպում՝ 0։3)
30' Ալբերտ Գուդմունդսոն (11մ), 53' Շեր Նդուր - 17' Իսմայիլա Սար
«Ստրասբուր» 4։0 «Մայնց» (առաջին հանդիպում՝ 0։2)
26' Սեբաստիան Նանասի, 35' Աբդուլ Օուտարա, 69' Խուլիո Էնսիսո, 74' Էմմանուել Էմեգհա
Չիրացված 11-մետրանոց՝ 66' Էմմանուել Էմեգհա
Կիսաեզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Շախտյոր»-«Քրիսթալ Փելաս»
«Ռայո Վալյեկանո»-«Ստրասբուր»
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին: