BazaResidence
Երկու ֆուտբոլիստ հեռացել է Ուրարտուից| Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում| Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը| Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել | Աղբյուր. Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Ալ-Ահլի| Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում 2025-2026 մրցաշրջանի հաղթողները|
Անգլիան ամենաշատ ներկայացուցիչներն ունի եվրագավաթներում․ Իտալական ոչ մի ակումբ չի շարունակի պայքարը
17 Ապրիլ 2026

Անգլիան ամենաշատ ներկայացուցիչներն ունի եվրագավաթներում․ Իտալական ոչ մի ակումբ չի շարունակի պայքարը

Եվրագավաթներում ամենաշատ ներկայացուցիչ ունեցող երկիրը Անգլիան է՝ չորս։ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան ունեն երկուական, Ուկրաինային և Պորտուգալիան՝ մեկական ներկայացուցիչ:

Չեմպիոնների լիգայում ելույթները շարունակում են ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բավարիան» (Գերմանիա), «Ատլետիկոն» (Իսպանիա) և «Արսենալը» (Անգլիա):

Եվրոպա լիգայում մնացել են «Աստոն Վիլան» (Անգլիա), «Նոթինգհեմ Ֆորեսթը» (Անգլիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա) և «Բրագան» (Պորտուգալիա):

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում կխաղան «Շախտյորը» (Ուկրաինա), «Քրիսթալ Փելասը» (Անգլիա), «Ռայո Վալեկանոն» (Իսպանիա) և «Ստրասբուրը» (Ֆրանսիա):

ԱՊԼ-ի առնվազն մեկ թիմ կխաղա Եվրոպա լիգայի եզրափակիչում:

Թոփ 5 առաջնություններից իտալական Ա Սերիայի բոլոր ակումբներն դուրս են մնացել պայքարից։

Չեմպիոնների լիգայում Սերիա Ա-ի վերջին ներկայացուցիչը՝ «Ատալանտան», պայքարից դուրս էր մնացել դեռևս 1/8 եզրափակչից։

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում «Բոլոնիան» երկու խաղում էլ պարտվեց «Աստոն Վիլային»։ Կոնֆերենցիաների լիգայում «Ֆիորենտինան» չկարողացավ հաղթահարել «Քրիսթալ Փելասի» արգելքը։

Վերջին անգամ նման արդյունք իտալական ակումբները գրանցել էին 2018/19 մրցաշրջանում, սակայն այն ժամանակ Կոնֆերենցիաների լիգան դեռ գոյություն չուներ։

Նախորդ հոդվածը
ԿԼ․ Ֆիորենտինան հաղթեց, բայց լքեց պայքարը․ Ստրասբուրի գեղեցիկ քամբեքը, ԱԵԿ-ի պայքարն ու ԱԶ Ալկմարի ոդիսականը
Հաջորդ հոդվածը
Բախում գնացքի հետ. Զոհվել է Արսենալի ու Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։