BazaResidence
Բորուսիան պարտվեց Հոֆֆենհայմին, Լապցիգը հաղթեց Այնտրախտին․ Բունդեսլիգայի խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)| Տոտենհեմը միավորներ կորցրեց ու շարունակում է մնալ վտանգավոր գոտում (տեսանյութ)| Ռունի Բարդաջին հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում․ Ֆլիկը դեմ է տեղափոխությանը| Լացիոն պարտության մատնեց Նապոլիին| Ատլետիկոն թույլ չի տա Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա| Ստյոպա Մկրտչյանը կրկին մնացել է Նյուրնբերգի պահեստայինների նստարանին|
Մենք վաստակում ենք մեկ ամսում` ծախսում հաջորդ 47-ի ընթացքում. Ինֆանտինոն խոսել է ԱԱ 2026-ի տոմսերի բարձր գների մասին
17 Ապրիլ 2026

Մենք վաստակում ենք մեկ ամսում` ծախսում հաջորդ 47-ի ընթացքում. Ինֆանտինոն խոսել է ԱԱ 2026-ի տոմսերի բարձր գների մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱԱ-2026-ի տոմսերի բարձր գների շուրջ հնչող դժգոհություններին։ Թեև ՖԻՖԱ-ն տոմսերը վաճառում է չորս գնային կատեգորիաներով, որոնցից ամենամատչելին սկսվում է 60 դոլարից, տոմսերի մեծ մասի արժեքը զգալիորեն բարձր է, իսկ եզրափակիչ հանդիպման VIP տոմսերի գինը հասնում է մինչև 10 հազար դոլարի։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են սովորական երկրպագուները կարողանալու իրենց թույլ տալ նման հաճույք, Ինֆանտինոն նշել է.

«Մենք ֆուտբոլասերների համար ունենք տոմսեր՝ սկսած 60 դոլարից և դա վերաբերում է նաև եզրափակիչին։ Իհարկե, եզրափակիչի համար կան նաև VIP օթյակների տոմսեր, որոնք արժեն մի քանի հազար դոլար։ Յուրաքանչյուրի համար ինչ-որ բան կա։ Բայց դուք պետք է մի բան հաշվի առնեք. ՖԻՖԱ-ին եկամուտ բերող գլխավոր և առայժմ միակ իրադարձությունն աշխարհի առաջնությունն է։ Այն տևում է մեկ ամիս՝ 48 ամիսը մեկ անգամ։ Մենք գումար ենք վաստակում մեկ ամսում, իսկ մինչև հաջորդ առաջնությունը մնացած 47 ամիսների ընթացքում ծախսում ենք այդ գումարը»։

Ինֆանտինոն նաև շեշտել է ՖԻՖԱ-ի կարգավիճակը՝ հիշեցնելով, որ կազմակերպությունը շահույթ չի հետապնդում. «Իհարկե, մենք միլիարդներ ենք վաստակում, բայց շատերը չգիտեն, որ ՖԻՖԱ-ն ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն ամենը, ինչ վաստակում ենք, ներդնում ենք ֆուտբոլի մեջ՝ 211 երկրներում։ Հետևաբար, մենք միշտ փորձում ենք հավասարակշռություն գտնել»։

Խոսելով հյուրընկալող երկրի՝ ԱՄՆ-ի շուկայի մասին, նա հավելել է, որ այն յուրահատուկ է և գների առումով մրցունակ. «Ես արդեն 2-3 տարի է բնակվում եմ այստեղ, որպեսզի ամեն ինչ ավելի լավ հասկանամ։ Ոչ ոք չի դժգոհում գներից, երբ գնում է համերգի կամ ամերիկյան ֆուտբոլի խաղի»։

Մունդիալ 2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Նախորդ հոդվածը
Իտալական ֆուտբոլը կորցրել է իր հիմքերը․ Անչելոտին խիստ գնահատական է տվել իտակական ֆուտբոլի խնդիրներին
Հաջորդ հոդվածը
Զախարյանը չի մասնակցի գավաթային եզրափակիչին՝ սուր հիվանդության պատճառով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։