Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
Իտալական ֆուտբոլը կորցրել է իր հիմքերը․ Անչելոտին խիստ գնահատական է տվել իտակական ֆուտբոլի խնդիրներին
17 Ապրիլ 2026

Իտալական ֆուտբոլը կորցրել է իր հիմքերը․ Անչելոտին խիստ գնահատական է տվել իտակական ֆուտբոլի խնդիրներին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իտալական ֆուտբոլի խնդիրների մասին։

«Գլխավոր տարբերությունը տեմպի մեջ է՝ ոչ միայն խաղային կամ շարժման արագության, այլև մտածելակերպի՝ մշտական ներգրավվածության և ինտենսիվության մեջ։ Այն դատարկ բառ չէ և չի կարող դրսևորվել միայն հանդիպման առանձին դրվագներում։ Իտալական ֆուտբոլը կորցրել է հենց դա։

Այն կորցրել է նաև պաշտպանությունում հուսալիությունը։ Մենք առանց այդ էլ մյուս գոտիներում մեծ թվով տաղանդներ չունենք, բայց խաղի տակտիկական կողմի նկատմամբ չափազանց մեծ վերահսկողությունը խեղաթյուրել է մեր առանձնահատկությունները՝ այն հիմքերը, որոնց վրա մենք միշտ կառուցել ենք մեր պատմությունը։

Աստղերն այլևս չեն գալիս Իտալիա։ Արտասահմանում, խոշոր հեռուստատեսային պայմանագրերի և հզոր ներդրողների շնորհիվ, ձևավորվել է ավելի գրավիչ շուկա, հետևաբար, Ա Սերիայում այլևս չկան համաշխարհային մակարդակի խաղացողներ, ինչպիսիք էին Ֆալկաոն, Մարադոնան, Պլատինին, Կրոլը, Ռումենիգեն, Ռոնալդոն, Ռոնալդինյոն և շատ ուրիշներ։ Այդ դեպքում ումի՞ց պետք է սովորեն երիտասարդ իտալացիները»,-ասել է Անչելոտին։

Նախորդ հոդվածը
Անդրանիկն ու Նոան առայժմ անպարտելի են, Մուլահուսեյնովիչի հաղթական գոլը. գավաթի կիսաեզրափակիչ փուլը՝ 10 փաստով
Հաջորդ հոդվածը
Մենք վաստակում ենք մեկ ամսում` ծախսում հաջորդ 47-ի ընթացքում. Ինֆանտինոն խոսել է ԱԱ 2026-ի տոմսերի բարձր գների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։