BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Ստյոպա Մկրտչյանը կրկին մնացել է Նյուրնբերգի պահեստայինների նստարանին
18 Ապրիլ 2026

Ստյոպա Մկրտչյանը կրկին մնացել է Նյուրնբերգի պահեստայինների նստարանին

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Նյուրնբերգը» հյուրընկալվել էր «Արմինիային»։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

Մոհամեդ Ալի Զոմայի 8-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Թիմ Հանդվերկերը՝ 81-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ընդգրկված էր հյուրերի հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։ Վերջին անգամ հայ պաշտպանը խաղաժամանակ է ստացել մարտի 14-ին՝ «Հոշտայն Կիլի» դեմ խաղում՝ 11 րոպե։

Ընդհանուր առմամբ, սկսած իր տեղափոխությունից, Մկրտչյանը մասնակցել է «Նյուրնբերգի» 10 խաղից 3-ին՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր 184 րոպե։

Այս խաղից հետո Միրոսլավ Կլոզեի գլխավորած թիմը 38 միավորով 9-րդն է։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը
Հաջորդ հոդվածը
Ատլետիկոն թույլ չի տա Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։