BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Ատլետիկոն թույլ չի տա Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա
18 Ապրիլ 2026

Ատլետիկոն թույլ չի տա Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա

Մադրիդի «Ատլետիկոն» չի վաճառի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը մտադիր չէ բանակցություններ վարել «Բարսելոնայի» հետ արգենտինացի հարձակվողի տրանսֆերի շուրջ, ինչպես նաև չի դիտարկում խաղացողին Ֆերան Տորեսի կամ կատալոնական ակումբի ակադեմիայի սաների հետ փոխանակելու տարբերակները։

Միևնույն ժամանակ,
«Ատլետիկոյում» վստահ են, որ հարձակվողն ինքնուրույն չի նախաձեռնի բանակցություններ «կապտանռնագույնների» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսն մադրիդյան ակումբի կազմում, բոլոր մրցաշարերում, անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2030 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 90 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Ստյոպա Մկրտչյանը կրկին մնացել է Նյուրնբերգի պահեստայինների նստարանին
Հաջորդ հոդվածը
Լացիոն պարտության մատնեց Նապոլիին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։