BazaResidence
ԵԱ․ Յայլյանն ու Գրիգորյանն ավարտեցին մրցելույթները| Սալահի ու Վան Դեյքի գոլերը հաղթական էին մերսիսայդյան դերբիում , Աստոն Վիլան 2 րոպեում կորցրեց 2 գոլի առավելություն, բայց հաղթանակ կորզեց (տեսանյութ)| Ֆուտզալի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ուրարտու-Ալաշկերտ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Գանձասարը չհաղթեց 10 հոգով մնացած ԲԿՄԱ-ին․ Ռոդրիգեսի գեղեցիկ գոլը չեղարկվեց (տեսանյութ)| Այնտրախտն ու Հերտան հաղթողին չպարզեցին․ Ռանոսը խաղաժամանակ չստացավ|
Սալահի ու Վան Դեյքի գոլերը հաղթական էին մերսիսայդյան դերբիում , Աստոն Վիլան 2 րոպեում կորցրեց 2 գոլի առավելություն, բայց հաղթանակ կորզեց (տեսանյութ)
Այսօր 19:11

Սալահի ու Վան Դեյքի գոլերը հաղթական էին մերսիսայդյան դերբիում , Աստոն Վիլան 2 րոպեում կորցրեց 2 գոլի առավելություն, բայց հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Էվերթոնին» ու հաղթեց 2։1 հաշվով։

29-րդ րոպեին կարիերայի վերջին մերսիսայդյան դերբիում հանդիպման հաշիվը բացեց Մուհամեդ Սալահը։ 54-րդ րոպեին Բետոն վերականգնեց հաշվի հավասարությունը, բայց Առնե Սլոթի գլխավորած թիմը հաղթանակով հեռացավ խաղադաշտից։ Հիմնական ժամանակին ավելացրած 10-րդ րոպեին Վիրջիլ Վան Դեյքը գրավեց Ջորդան Պիկֆորդի գրաված դարպասը։



Զուգահեռ ընթացող «Աստոն Վիլա»-«Սանդերլենդ» խաղում գոլային հրավառություն էր։ Նախ 2-րդ րոպեին Օլի Ուոթքինսը բացեց խաղի հաշիվը, բայց 7 րոպե անց Քրիս Ռիգը խփեց «Սանդերլենդի» պատասխան գոլը։ 36-րդ րոպեին Ուոթքինսը դուբլ ձևակերպեց։ 2-րդ կեսի մեկնարկից 1 րոպե անց Մորգան Ռոջերսը մեծացրեց տանտերերի առավելությունը, սակայն 2 րոպեում կորցրեց 2 գոլի առավելությունը։ Նախ 86-րդ րոպեին աչքի ընկավ Թրեյ Հյումը, իսկ 1 րոպե անց Վիլսոն Իսիդորը։ Ամեն ինչ որոշվեց հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին․ Թեմի Աբրահամի գոլն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «Աստոն Վիլային»։

Վտանգավոր գոտուց պոկված «Նոթինգհեմ Ֆորեստն» էլ 4։1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ։ Հեթ-տրիկ ձևակերպեց Մորգան Ջիբս-Ուայթը (62', 69', 77'), մեկ անգամ էլ աչքի ընկավ Իգոր Ժեզուսը (90'+8): «Բարնլիի» միակ գոլը հեղինակեց Զիան Ֆլեմինգը (45'+2):

Այս հանդիպումներից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը․

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
ԵԱ․ Յայլյանն ու Գրիգորյանն ավարտեցին մրցելույթները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։