BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
ԵԱ․ Յայլյանն ու Գրիգորյանն ավարտեցին մրցելույթները
19 Ապրիլ 2026

ԵԱ․ Յայլյանն ու Գրիգորյանն ավարտեցին մրցելույթները

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային առաջին օրը, 53 կգ քաշային կարգում, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկան Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը։

Յայլյանը պոկում վարժությունում հաջողեց 3 մոտեցումներից 2-ը և 80 կգ արդյունքով 5-րդն էր։ Հրումում Իզաբելլան հաջողեց միայն 2-րդ մոտեցումը՝ գլխավերևում պահելով 95 կգ։ Երկամարտի 175 կգ արդյունքով Յայլյանը գրավեց 9-րդ տեղը։

Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջողեց առաջին ու երկրորդ մոտեցումներն ու գլխավերևում պահեց 78 կգ զբաղեցնելով վարժության 9-րդ տեղը։ Հրում վարժությունում Գրիգորյանը գրանցեց 101 կգ արդյունք ու 7-րդն էր։ Երկամարտի հաշվարկով հայ մարզուհին 179 կգ արդյունքով 6-րդն է։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ բելգիացի Նինա Ստերքսը՝ գրանցելով 210 (94+116) կգ արդյունք։

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

53 կգ քաշային կանանց վերջնական արդյունքները

Նախորդ հոդվածը
Սալահի ու Վան Դեյքի գոլերը հաղթական էին մերսիսայդյան դերբիում , Աստոն Վիլան 2 րոպեում կորցրեց 2 գոլի առավելություն, բայց հաղթանակ կորզեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը հաղթեց Ուրարտուին ու միավորների քանակով հավասարվեց առաջատարներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։